Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսից հետո պարտվում է Կիպրոսին 🎥
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսից հետո պարտվում է Կիպրոսին 🎥
12/11/2026 - 21:50

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրում Երևանում մրցում է Կիպրոսի թիմի դեմ։

Առաջին խաղակեսից հետո հյուրերը 9-րդ րոպեին «Փյունիկի» հարձակվող Յասոնաս Պիկիսի խփած գոլի շնորհիվ հաղթում են 1:0 հաշվով։

Պիկիսի գոլից առաջ` 7-րդ րոպեին, Նարեկ Գրիգորյանը գրավել էր մրցակցի դարպասը, բայց գլխավոր մրցավար Օրել Գրինֆիլդը կանոնների խախտման պատճառով չեղարկեց գոլը։

Առաջին խաղակեսում հայ ֆուտբոլիստներն ունեին խաղային ու տարածքային առավելություն, բայց չկարողացան իրացնել մի շարք գոլային պահեր։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կատարեց 15 հարված, որից 4-ը` դիպուկ, իսկ գնդակին տիրում էր ժամանակի 67 տոկոսը։

Կիպրոսը կատարած միակ դիպուկ հարվածը վերածեց դարպասը գրավման։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026