Պաշտոնական. Ռաուլն իսպանական ակումբ է գլխավորել 📸
Նախկին, լեգենդար հարձակվող Ռաուլը նշանակվել է Իսպանիայի երկրորդ լիգան` Սեգունդան ներկայացնող «Ռեալ Օվիեդոյի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որը կսպառվի 2028թ. հուլիսի 1-ին։
49-ամյա մասնագետը նախկինում աշխատել է միայն Մադրիդի «Ռեալի» համակարգում` 2019-2025թթ. մարզելով ակումբի երիտասարդական թիմը` «Կաստիլիան»։
Նախկին հարձակվողը ֆուտբոլային կարիերայի ընթացքում` 1992-2010թթ., հանդես է եկել «Արքայական ակումբում»` 741 խաղում գրանցելով 323 գոլ ու 137 ասիստ։ Նա «Լոս Բլանկոսի» պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է ու երրորդ լավագույն ռմբարկուն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Կաստիլիա, Ռաուլ, Ռեալ Մադրիդ, Ռեալ Օվիեդո, Սեգունդա