Վահան Բիչախչյանը երկար դադարից հետո գոլ է խփել «Լեգիայում» 🎥
Վահան Բիչախչյանը երկար դադարից հետո գոլ է խփել «Լեգիայում» 🎥
09/11/2026 - 11:29

Լեհաստանի Էքստրակլասայի 14-րդ տուրում «Լեգիան» սեփական դաշտում 2:4 հաշվով պարտվել է «Ռակուվին»:

Տանտերերից ընդմիջմանը փոխարինման է դուրս եկել Վահան Բիչախչյանը, որը 63-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը՝ հաշվիը դարձնելով 2:3:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նախորդ անգամ Վարշավան ներկայացնող ակումբի կազմում գոլ խփել էր փետրվարի 13-ին՝ աչքի ընկնելով «Կատովիցեի» դեմ խաղում:

«Լեգիան» 24 միավորով երրորդն է, «Ռակուվը»՝ 12 միավորով 16-րդը:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026