ՉԼ. «Ման. Յունայթեդը» ֆանտաստիկ քամբեքով հաղթեց «Ռոմային» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում 3:2 հաշվով գերմայաին հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ։
«Ջալոռոսին» շատ արագ երկու գնդակի առավելություն ստացավ. 11-րդ ու 17-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Մաթիաս Սուլեն ու Դոնիել Մալենը։
Երկրորդ խաղակեսում, այդուհանդերձ, «կարմիր սատանաները» ֆանտաստիկ քամբեք արեցին։
Հաշիվը 58-րդ րոպեին կրճատեց Մայքլ Կարիկի գլխավորած թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշը։
Հանդիպման հերոս դարձավ մանկունիական գրանդի հարձակվող Մատեուս Կունյան, որն աչքի ընկավ 83-րդ ու 86-րդ րոպեներին` գրանցելով դուբլ։
Բրազիլացի ֆուտբոլիստը 90+1-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ` հեռացվելով դաշտից։
«Յունայթեդը» նախորդ 9 պաշտոնական խաղերում հաղթանակ չէր տարել` կրելով 6 պարտություն։
«Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով բարձրացավ 17-րդ տեղ։ «Ռոման» 4 միավորով 19-րդն է։
Գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բրունու Ֆերնանդեշ, Դոնել Մալեն, Մաթեուս Կունյա, Մաթիաս Սուլե, Մայքլ Կարիկ, Մանչեսթեր Յունայթեդ, Չեմպիոնների-լիգա, Ռոմա