Հենրիկ Նալբանդյանը Կոնֆերենցիաների լիգայի հանդիպում կսպասարկի
Հենրիկ Նալբանդյանը նշանակվել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 3-րդ տուրի «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) – «Ինտեր Էսկալդես» (Անդորրա) հանդիպման գլխավոր մրցավար, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
31-ամյա մրցավարին եզրերում կօգնեն Մեսրով Ղազարյանն ու Սարգիս Հովհաննիսյանը։ Չորրորդ պաշտոնյան կլինի Յուրա Մահետսյանը, տեսաօգնականները` Զավեն Հովաննիսյանն ու իտալացի Ջիանլուկա Աուրելիանոն։
Նալբանդյանը կարիերայում երրորդ հանդիպումը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում։ Նրա գլխավորությամբ անցել են նաև ՀԻԿ (Ֆինլանդիա) – «Դինամո Մոսկվա» (Բելառուս) (1:0) և «Համրուն» (Մալթա) – «Լոզան» (Շվեյցարիա) (0:1) հանդիպումները, որոնք կայացել են համապատասխանաբար 2024/25 ու 2025/26 մրցաշրջաններում։
Այդ խաղերում հայ մրցավարը ցույց է տվել 12 դեղին ու մեկ կարմիր քարտ։ Մեկ անգամ էլ Նալբանդյանը 11-մետրանոց է նշանակել։
«Ցրվենա Զվեզդա» – «Ինտեր Էսկալդես» հանդիպումը կկայանա նոյեմբերի 5-ին Բելգրադի «Ռայկո Միտիչ» ստադիոնում, մեկնարկը` ժամը 21:45-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ինտեր Էսկալդես, Կոնֆերենցիաների լիգա, Հենրիկ Նալբանդյան, Ցրվենա Զվեզդա