Ալինա Չարաևան տիտղոս է նվաճել` էականորեն բարելավելով դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակում 📸
Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան նվաճել է Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած WTA-125 կարգի մրցաշարի տիտղոսը։
24-ամյա թենսիստուհինին եզրափակիչում 6-3, 6-4 հաշվով պարտության է մատնել Նոմա Նոհա Ակուգեին (Գերմանիա, 118-րդ ռակետ)։
Չարաևան նախքան եզրափակիչ հասնելը պայքարից դուրս էր թողել նաև Էնոլա Կիեզային (Իտալիա, 536-րդ ռակետ, 6-4, 6-1), Գաբրիելա Կնուտսոնին (Չեխիա, 159-րդ ռակետ, 1-6, 6-2, 6-3), Մարինա Բասոլսին (Իսպանիա, 125-րդ ռակետ, 6-4, 6-4) և Էլզա Ժամկոյին (Ֆրանսիա, 130-րդ ռակետ, 6-2, 4-6, 6-1)։
Չարաևան կարիերայում երկրորդ անգամ է դարձել WTA-125 կարգի մրցաշարի հաղթող։ Նա նոյեմբերի 2-ին թարմացած WTA-ի դասակարգման աղյուսակում դիրքը բարելավել է 18 տեղով` կարիերայում առաջին անգամ դառնալով աշխարհի 82-րդ ռակետը։ Հայաստանի ներկայացուցչի ակտիվում այժմ կա 859 վարկանիշային միավոր։
8099 միավորով դասակարգման աղյուսակը գլխավորում է Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# WTA, WTA դասակարգման աղյուսակ, WTA-125, Ալինա Չարաևա, Թենիս