Մեկնարկել է Հայաստան – Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը 📸
Մեկնարկել է Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի երկրորդ խմբի 4-րդ տուրի Հայաստան – Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Տոմսեր կարող եք ձեռք բերել tickets.ffa.am կայքից։
Տոմսերն ունեն հետևյալ արժեքները.
- Հյուսիսային և հարավային տրիբունաներ` 1000-5000 դրամ
- Արևելյան տրիբունա` 4000-8000 դրամ
- Արևմտյան տրիբունա` 12000-16000 դրամ
Յուրաքանչյուր անձ չորս տոմսից ավելի չի կարող գնել։ Գնումից հետո օգտատերը կստանա տոմսի QR կոդը, որը, սակայն, կակտիվանա միայն հանդիպման օրը։
Տոմս գնելու համար հարկավոր է նաև անցնել անձնագրային նույնականացում, որի համար անհրաժեշտ տվյալները լրացնելուց հետո պետք է սպասել հաստատմանը։ Նույնականացում կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում։
Հայաստան – Կիպրոս հանդիպումը կկայանա նոյեմբերի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստաիդոնում, մեկնարկը` ժամը 21:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ազգերի լիգա, Հայաստան - Կիպրոս, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ