Մեսիի գոլն ու ասիստը կամային հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին» 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության նախավերջին խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Նյու Ինգլանդ Ռևոլուշնի» նկատմամբ։
Հյուրերից հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրեց Լինոնել Մեսին, որը գոլ ու ասիստ գրանցեց։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն օգնեց աչքի ընկնել Գերման Բերտերամեին։
39-ամյա լեգենդար հարձակվողը ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանի 30 խաղում խփել է 26 գոլ, կատարել 13 արդյունավետ փոխանցում։
Լեգենդար ֆուտբոլիստը գլխավորում է կանոնավոր առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։ Նա «Ցինցինատիի» հարձակվող Էվանդերի ու «Նեշվիլի» վինգեր Քրիստիան Էսպինոսայի հետ նաև առաջնության լավագույն ասիստենտն է։
Մեսին կարիերայում խփած գոլերի քանակը հասցրել է 937-ի, իսկ կատարած ասիստները` 428-ի։
ՄԼՍ-ի գործող գավաթակիր «Ինտեր Մայամին» 59 միավորով Արևելյան կոնֆերենցիայում բարձրացավ երկրորդ տեղ։ Ակումբն ապահովել է տեղը փլեյ-օֆֆ-ում և պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից։
«Նյու Ինգլանդ Ռևոլուշնը» նույն կոնֆերենցիայում 58 միավորով երրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml