Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ծանր հաղթանակ տարավ` դուրս գալով եզրափակիչ 🎥
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ծանր հաղթանակ տարավ` դուրս գալով եզրափակիչ 🎥
29/10/2026 - 16:15

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացքող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությում Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս եկավ եզրափակիչ։

27-ամյա ըմբիշը կիսաեզրափակիչում 2:1 հաշվով անչափ ծանր հաղթանակ տարավ Բուլղարիայի ներկայացուցիչ, դաղստանցի Շամիլ Մամեդովի նկատմամբ։

Գոտեմարտի ընթացքում Թևանյանը կոտրեց աջ ձեռքի ճկույթը, բայց կարողացավ այդպես շարունակել պայքարն ու առավելության հասնել։

Հայ ըմբիշը կարիերայում առաջին նագամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ հոկտեմբերի 30-ին կմրցի ամերիկացի Բո Բասեթի դեմ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026