Պաշտոնական. Բրեդլի Բարկոլյան խոշոր գումարով տեղափոխվեց «Լիվերպուլ» 📸
Պաշտոնական. Բրեդլի Բարկոլյան խոշոր գումարով տեղափոխվեց «Լիվերպուլ» 📸
31/08/2026 - 17:46

ՊՍԺ-ի վինգեր Բրեդլի Բարկոլյան տեղափոխվել է «Լիվերպուլ», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։

Transfermarkt-ի տվյալներով` մերսիսայդյան գրանդը ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք է բերել 125 միլիոն եվրոյով։

«Կարմիրներն» ավելի շատ գումարով գնել են միայն Ալեքսանդր Իսակի տրանսֆերը` 2025թ. ամռանը «Նյուքասլին» վճարելով 145 միլիոն եվրո։

ՊՍԺ-ն էլ իրականացրել է ակումբի պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկարժեք վաճառքն ու գերազանցել Նեյմարի ռեկորդը, որը 2023թ. ամռանը սաուդյան «Ալ Հիլալ» էր տեղափոխվել 90 միլիոն եվրոյով։

23-ամյա Բարկլոյան փարիզյան գրանդում հանդես էր գալիս 2023թ. օգոստոսից` 152 խաղում գրանցելով 39 գոլ ու 37 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026