Պաշտոնական. Ռոման Բերեզովսկին գլխավոր մարզիչ է նշանակվել 📸
Հայաստանի ազգային հավաքականի նախկին, լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշանակվել է Ռուսաստանի երկրորդ լիգան ներկայացնող Կոստրոմայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
51-ամյա մասնագետն ակումբում աշխատում է 2026թ. հունիսից։ Նա համատեղությամբ կլինի նաև «Սպարտակի» դարպասապահների մարզիչը։
Բերեզովսկին 2018-19 և 2020-25թթ. եղել է Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչը։ Նա ազգային թիմում հանդես է եկել 1996-2016 թվականներին, 94 խաղից 19-ում դարպասն անառիկ է պահել։
«Սպարտակը» Բերեզովսկու գլխավորությամբ արդեն առաջին հանդիպումն է անցկացրել` Ռուսաստանի երկրորդ լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթելով ԿԱՄԱԶ-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԿԱՄԱԶ, Հայաստանի-հավաքական, Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի երկրորդ դիվիզիոն, Սպարտակ Կոստրոմա, ՖԱԼ