ԱԱ-2026. Մերինոն նորից հերոսանում է` Իսպանիային ծանրագույն հաղթանակ պարգևելով Բելգիայի դեմ խաղում 🎥
ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում Իսպանիայի հավաքականը Լոս Անջելեսի «Սոֆայ» ստադիոնում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Բելգիայի թիմի նկատմամբ։
«Ֆուրիա ռոխայից» ներից հերոսացավ Միկել Մերինոն` 88-րդ րոպեին խփելով իր թիմի հաղթական գոլը։
«Արսենալի» կիսապաշտպանը խաղավերջում հաղթական գոլ էր խփել նաև Պորտուգալիայի հավաքականի դեմ 1/8 եզրափակիչի խաղում (1:0)։
Բելգիայի դեմ խաղում Եվրոպայի գործող չեմպիոնից 30-րդ րոպեին հաշիվը բացել էր Ֆաբիան Ռուիսը, իսկ «Կարմիր սատանաներից» 41-րդ րոպեին գոլով աչքի ընկավ Շարլ Դե Կետելարեն։
Այսպիսով, Իսպանիան 2010թ. ի վեր առաջին անգամ դուրս եկավ Մունդիալի կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 14-ին կմրցի Ֆրանսիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml