Here we go! Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա 📸
Ժորժե Ժեզուշը կնշանակվի Պորտուգալիայի ազգայի հավաքականի գլխավոր մարզիչ, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
71-ամյա մասնագետը համաձայնել է փոխարինել վերջերս պաշտոնը լքած Ռոբերտո Մարտինեսին։ Ժեզուշը «Սելեսաոն» կգլխավորի Եվրո-2028-ի և ԱԱ-2030-ի ժամանակ։
Պորտուգալացի մասնագետը նախկինում երբեք ազգային հավաքական չի մարզել։ Նա աշխատել է սաուդյան «Ալ Նասրում», «Ալ Հիլալում», թուրքական «Ֆեներբահչեում», պորտուգալական «Բենֆիկայում», Լիսաբոնի «Սպորտինգում», «Բրագայում», բրազիլական «Ֆլամենգոյում» և բազմաթիվ այլ ակումբներում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml