Պաշտոնական. Զլատկո Դալիչը հեռացավ Խորվաթիայի ազգային հավաքականից 📸
Պաշտոնական. Զլատկո Դալիչը հեռացավ Խորվաթիայի ազգային հավաքականից 📸
08/07/2026 - 16:07

Զլատկո Դալիչը լքել է Խորվաթիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է Խորվաթիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։

Խորվաթները 59-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էին գալիս 2017թ. հոկտեմբերից, 111 խաղում տարել են 62 հաղթանակ, գրանցել 20 ոչ-ոքի, կրել 29 պարտություն, 2018թ. դարձել են աշխարհի առաջնության փոխչեմպիոն, իսկ 2022թ.` բրոնզե մեդալակիր։

Դալիչը Խորվաթիայի հավաքականում երբևէ ամենաերկարն աշխատած մասնագետն է։ Նա ազգային թիմը գլխավորել է 3196 օր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026