Մեսին հակառեկորդ գրանցեց Մունդիալներում 🎥
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին Եգիպտոսի թիմի դեմ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչի խաղում 21-րդ րոպեին վրիպեց 11-մետրանոցից ու հակառեկորդ գրանցեց Մունդիալների պատմության մեջ, հայտնում է Mister Chip-ը։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը նույն աշխարհի առաջնության ընթացքում երկու անգամ վրիպել է 11-մետրանոցից։
«Ալբիսելեստեի» ավագը նշակետից աչքի ընկնել չի կարողացել նաև Ավստրիայի հավաքականի դեմ J խմբի երկրորդ տուրի խաղում (2:0)։
Վիճակագրության մեջ ներառված չեն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ թույլ տված վրիպումները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml