ԱԱ-2026. Պորտուգալիան դժվարությամբ ոչ-ոքի գրանցեց Կոլումբիայի հետ` երկրորդ տեղով դուրս գալով փլեյ-օֆֆ 🎥
ԱԱ-2026-ի K խմբի երրորդ տուրում Պորտուգալիայի ու Կոլումբիայի ազգային հավաքականները գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին։
«Լոս Կաֆետերոսը» գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ուներ խաղային առավելություն, բայց պորտուգալացիների դարպասապահ Դիոգու Կոշտան 6 սեյվ կատարեց։ «Պորտուի» ֆուտբոլիստը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
90+2-րդ րոպեին լատինաամերիկացիների պաշտպան Դավիսնոն Սանչեսը գրավեց մրցակցի դարպասը, բայց գլխավոր մրցավար Ալիռեզա Ֆաղանին չնչին խաղից դուրս իրավիճակի պատճառով չեղարկեց գոլը։
Կոլումբիան 7 միավորով խմբում գրավեց առաջին տեղը, Պորտուգալիան` 5 միավորով երկրորդ։ Երկու հավաքականներն էլ դուրս եկան 1/16 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml