«Ման. Սիթին» ակումբի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է համաձայնեցրել 📸
«Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերն ամբողջական համաձայնության են հասել. «Քաղաքաբնակները» 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարեն 116 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ` 135 միլիոն եվրո)։
Կախված Անդերսոնի մրցելույթներից` «Անտառապահները» ևս 14 միլիոն ֆունտ ստերլինգ էլ հավելավճար կստանան։
Անգլիացի կիսապաշտպանը հունիսի 26-ին Նյու Յորքում բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ Նա պայմանագիր կստորագրի, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։
Transfermarkt-ի տվյալներով` Անդերսոնի գործարքը կդառնա «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն ու կգերազանցի Ջեք Գրիլիշի ռեկորդը։
Մանկունիական գրանդը 2021թ. ամռանը Գրիլիշի տեղափոխության համար «Ասթոն Վիլային» վճարել է 117,5 միլիոն եվրո։
Էլիոթ Անդորսոնը «Նոթինգհեմ Ֆորեսթում» հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 92 խաղում խփել է 6 գոլ, կատարել 11 ասիստ։
Երիտասարդ ֆուտբոլիստն այժմ Անգլիայի ազգային հավաքականի ճամբարում է և մասնակցում է ԱԱ-2026-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Transfermarkt, ԱԱ-2026, Անգլիայի հավաքական, Աշխարհի առաջնություն, Էլիոթ Անդերսոն, Մանչեսթեր-Սիթի, Մունդիալ-2026, Նոթինգհեմ Ֆորեսթ, տրանսֆերներ