Բելգիան վստահ խաղով հաղթեց Խորվաթիային 🎥
Բելգիան վստահ խաղով հաղթեց Խորվաթիային 🎥
03/06/2026 - 00:46

Բելգիայի ազգային հավաքականը հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Խորվաթիայի թիմի հետ` հաղթելով 2:0 հաշվով։

Ռիեկայում կայացած մրցավեճում «Կարմիր սատանաների» գոլերը խփեցին Յուրի Տիլեմանսն ու Ռոմելու Լուկակուն։

Ռուդի Գարսիայի գլխավորած թիմը նախքան ԱԱ-2026-ը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի` հունիսի 6-ին մրցելով Թունիսի դեմ։

Խորվաթիայի հավաքականը, որը նույնպես կմասնակցի Մունդիալին, հունիսի 7-ին կհանդիպի Սլովենիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026