Գրինվուդը կարող է կարիերան շարունակել Իտալիայում
«Մարսելի» վինգեր Մեյսոն Գրինվուդը կարիերան կարող է շարունակել Իտալիայում, սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»։
24-ամյա եզրայինի տրանսֆերի գնումը «Ջալոռոսիի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի հիմնական նպատակն է։
Հռոմեական ակումբը նախնական բանակցություններ է վարել վինգերի ներկայացուցիչների հետ։ Նրան ձեռք բերելուն հավակնում է նաև «Տոտենհեմը»։
Գրինվուդի նախորդ ակումբը` «Մանչեսթեր Յունայթեդը», ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերից կունենա 40 տոկոս մասնաբաժին։
Անգլիացին «Մարսելում» հանդես է գալիս 2024թ. հուլիսից, 81 խաղում խփել է 48 գոլ, կատարել 17 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Մարսել, Մեյսոն Գրինվուդ, Նիկոլո Սկիրա, Ջանպիերո Գասպերինի, Ռոմա, Տոտենհեմ, տրանսֆերներ