Արտետա. «Այդ դրվագում հանգիստ կարող էր 11-մետրանոց նշանակվել» 🎥
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան դժգոհել է ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մրցավարությունից, տեղեկացնում է Sky Sports-ը։
«Դիտել եմ դրվագի կրկնապատկերը. հանգիստ կարող էր 11-մետրանոց նշանակվել։ Մենք տեսել ենք, թե այս մրցաշրջանում ինչ 11-մետրանոցներ են եղել։
Մրցավարն այլ կարծիք ունի, բայց նա ուրիշ որոշում կայացրեց Մոսկերայի դրվագում։ Շատ կարևոր պահ էր»,- ասել է բասկ մասնագետը։
«Պարի Սեն-Ժերմենի» դեմ հանդիպման 102-րդ րոպեին լոնդոնյան գրանդի վինգեր Նոնի Մադուեկեն ներխուժել է մրցակցի դուգանային հրապարակ, սակայն ֆրանսիական ակումբի պաշտպան Նունու Մենդեշի հետ պայքարի արդյունքում ընկել է։
Հանդիպման գլխավոր մրցավար Դանիել Զիբերտը, չնայած «Զինագործների» ֆուտբոլիստների պահանջներին, չի նշանակել 11-մետրանոց։ Տեսակրկնապատկերների VAR համակարգը նույնպես որևէ արձագանք չի տվել դրվագին։
Գերմանացի մրցավարը նմանատիպ դրվագում 65-րդ րոպեին 11-մետրանոց է նշանակել ՊՍԺ-ի օգտին` «Արսենալի» պաշտպան Քրիստիան Մոսկերայի` փարիզյան գրանդի կիսապախտպան Խվիչա Կվարացխելիայի նկատմամբ թույլ տված խախտումից հետո։
Հիշեցնենք, որ «Արսենալը» պարտվել է հետխաղյա 11-մետրանոցներով` չկարողանալով առաջին անգամ նվաճել «Ականջավոր գավաթը»։
«Պարի Սեն-Ժերմենն» էլ երկրորդ անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml