«Ռոման» 7 տարի անց նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր 🎥
Իտալիայի Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Ռոման» «Մարկ Անտոնիո Բենտեգոդի» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Վերոնային»։
«Ջալռոսիից» աչքի ընկան Դոնիել Մալենն ու Ստեֆան Էլ Շարավին։
Մալենը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է «Ասթոն Վիլայից» վարձավճարով միացել հռոմեական ակումբին։ Նիդերլանդցի ֆուտբոլիստն Ա սերիայի 18 խաղում խփեց 14 գոլ` լավագույն ռմբարկուների պայքարում զիջելով միայն «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին (17)։
«Ռոման» 73 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը` 7 տարի անց նվաճելով Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։
«Վերոնան» 21 միավորով պայքարն ավարտեց 19-րդ տեղում` դուրս մնալով Ա սերիայից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml