«Միլանը» հաղթեց «Ջենոային» ու մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելուն 🎥
Իտալիայի Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրում «Միլանը» «Լուիջի Ֆերարիս» ստադիոնում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ջենոային»։
«Ռոսոներիից» գոլերը խփեցին Քրիստոֆեր Նկունկուն և Զաքարի Աթեկամեն։ Տանտերերից աչքի ընկավ Յոհան Վասկեսը
Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 70 միավորով 3-րդն է։ Միլանյան գրանդը մոտ է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր նվաճելուն։ Ակումբը 5-6-րդ տեղերը զբաղեցնող «Կոմոյից» ու «Յուվենտուսից» առաջ է 2 միավորով։ Վերջին տուրում «Միլանը» սեփական դաշտում կմրցի «Կալյարիի» դեմ։
«Ջենոան» 41 միավորով 14-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml