Ռոմանոն կարևոր տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ 📸
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ փետրվարից դիտարկում է կարիերան ավարտելու տարբերակը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ներաձուրին» այժմ սպասում է 37-ամյա ֆուտբոլիստի վերջնական որոշմանը։ Կողմերի պայմանագիրը կսպառվի 2026թ. հուլիսի 1-ին։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը մոտ օրերս պետք է պատասխանի միլանյան գրանդին` շարունակո՞ւմ է կարիերան, թե՞ ոչ։
Հայ ֆուտբոլիստը «Ինտերում» հանդես է գալիս 2022թ. հուլիսից, 184 խաղում խփել է 12 գոլ, կատարել 21 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml