Արգենտինայի գավաթ. Սելարայանի «Բելգրանոն» քառորդ եզրափակիչում է 🎥
Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բելգրանոն» Կորդոբայի դերբիում մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Տալյերեսին»։
Հյուրերի հաղթական գոլը 48-րդ րոպեին խփել է Ֆրանսիսկո Գոնսալեսը։
«Բելգրանոյի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
Ռիկարդո Զելինսկիի գլխավորած թիմը պայքարը կշարունակի մրցաշարի քառորդ եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml