Ժոաո Պեդրոն ֆանտաստիկ գոլ խփելուց հետո ներողություն է խնդրել երկրպագուներից 🎥
Ժոաո Պեդրոն ֆանտաստիկ գոլ խփելուց հետո ներողություն է խնդրել երկրպագուներից 🎥
05/05/2026 - 14:56

«Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի խաղում (1:3) «Չելսիի» հարձակվող Ժոաո Պեդրոն շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլ խփելուց հետո ներողություն է խնդրել լոնդոնյան գրանդի երկրպագուներից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն.

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է նայի ինքն իրեն։ Ցավում եմ երկրպագուների համար, քանի որ նրանք արժանի չեն նման իրավիճակի։

Չեմ կարծում, որ խնդիրը մարզիչն է։ Խնդիրը խաղացողներն են, որոնք պետք է առաջնորդեն թիմին և վեր բարձրանան։ Բարդ է այլ խոսք ասել նման իրավիճակում»,- նշել է բրազիլացի ֆուտբոլիստը։

«Չելսին» Պրեմիեր լիգայում կրել է 6-րդ անընդմեջ պարտությունը։ Այդ խաղերում «ազնվակնները» խփել են միայն 1 գոլ` բաց թողնելով 14-ը։ Ակումբը 48 միավորով 9-րդ տեղում է։

Պեդրոն Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 33 խաղում գրանցել է 15 գոլ ու 5 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026