«Բայերը» գերգոլառատ խաղում խոշոր հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին» 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրում «Բայերը» սեփական ստադիոնում 6:3 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»։
«Դեղագործներից» դուբլ գրանցեց Ալեխադնրո Գրիմալդոն, մեկական գոլ խփեցին Պատրիկ Շիկը, Էդմոնդ Տապսոբան, Իբրահիմ Մազան ու Մալիկ Թիլմանը։
«Գայլերից» աչքի ընկան միայն դանիացի ֆուտբոլիատները` Յոնաս Վինդը, Յոաքիմ Մելյեն ու Քրիստիան Էրիկսենը։
«Բայերը» 49 միավորով 6-րդն է, «Վոլֆսբուրգը»` 21 միավորով 17-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml