Fastex Պրեմիեր լիգան նոր առաջատարով գնաց միջազգային դադարի 🎥/📸
Fastex Պրեմիեր լիգան նոր առաջատարով գնաց միջազգային դադարի 🎥/📸
22/03/2026 - 18:40

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացել են 19-րդ տուրի հանդիպումները։

Տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» Մոմո Յանսանեի խփած միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է «Ալաշկերտին»։

Գվինեացի հարձակվողը «Փյունիկին» վերջերս է միացել ու 3 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 ասիստ։

«Արարատ-Արմենիան» Չարենցավանում դրամատիկ ոչ-ոքի է գրանցել «Վանի» հետ։

«Վանին» 26-րդ րոպեին առաջ մղեց Պետրոս Ավետիսյանը` գրավելով նախկին թիմի դարպասը։

Հյուրերը Իբրահիմ Իստի Դանիելի ինքնագոլից հետո` 63-րդ րոպեին, հավասարեցրին հաշիվը։

90+2-րդ րոպեին Ալիուն Նդուրն աչքի ընկավ 11-մետրանոցից, ինչից հետո հաշվի մեռ առաջ անցավ արդեն Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը։

Թվում էր, թե «Արարատ-Արմենիան» կհաղթի, բայց չարենցավանցիներին 90+4-ին պարտությունից փրկեց Արիս Կարապետյանը` օգտվելով մրցակցի դարպասապահ Բրունու Պինտուի կոպիտ սխալից։

«Ուրարտուն» Բրունո Միշելի միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով մրցակցի դաշտում հաղթել է ԲԿՄԱ-ին։

Բրազիլացի վինգերը 16 գոլով վստահ գլխավորում է լավագույն ռմբարկուների պայքարը։

Տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Նոան» Աբովյանում 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Շիրակի» նկատմամբ։

Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկան Գուստավո Սանգարեն, Նարդին Մուլահուսեյնովիչն ու Էլդեր Ֆերեյրան

«Նոայից» հերթական արդյունավետ գործողությունն է կատարել թիմի նորեկ Վալենտին Կոստակեն։ Ռումինացի վինգերը նոր թիմում 5 խաղում 2-ական գոլ ու ասիստ է գրանցել։

«Գանձասարն» էլ տնային խաղում 2:1 հաշվով հաղթել է «Արարատին»։

Տանտերերից գոլերը խփել են Լուկա Անդրիոլի Ռոդրիգեսն ու Բերտրան Մանին, «Արարատից» պատասխանել է Պրինց Էմանուել Օբինան։

«Փյունիկը» օգտվեց «Արարատ-Արմենիայի» սայթաքումից ու 38 միավորով միջազգային դադարի գնաց առաջին տեղում։ Արտակ Օսեյանի գլխավորած թիմը մեկ հանդիպում էլ քիչ է անցկացրել մրցակցի համեմատ։

«Նռնագույններին» հաջորդում են «Արարատ-Արմենիան» (38 միավոր), «Ուրարտուն» (36), «Ալաշկերտը» (32) և «Նոան» (32)։

Հետաձգված խաղում «Փյունիկը» կմրցի «Նոայի» դեմ։

Առաջնությունը կվերսկսվի ապրիլի 4-ին։

Fastex Պրեմիեր լիգայի ամբողջ մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026