«Չելսին» ակումբի պատմության վատագույն ցուցանիշն է կրկնել
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Չելսին» մրցակցի դաշտում 2:5 հաշվով պարտվել է ՊՍԺ-ին` կրկնելով ակումբի պատմության երկրորդ վատագույն ցուցանիշը, հաստատում է Opta-ն։
«Ազնվականները» ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում միայն երկրորդ անգամ են մեկ խաղում 5 գոլ բաց թողել։
Նախորդ անգամ նման դեպք գրանցվել էր 2000թ. ապրիլի 18-ին` մրցաշարի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնային» պարտվելով 1:5 հաշվով։
«Չելսի» – ՊՍԺ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Չելսի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ