Արտերկրում հանդես եկող ևս մեկ ֆուտբոլիստ է հրավիրվել Հայաստանի հավաքական 📸
Ռուսական «Օրենբուրգի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
23-ամյա ֆուտբոլիստը փետրվարին է վարձավճարով տեղափոխվել «Օրենբուրգ», որի կազմում 2 հանդիպման է մասնակցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Տուլայի «Արսենալին»։
Ավանեսյանն արդեն հանդես եկել է Հայաստանի հավաքականում` մասնակցելով 3 հանդիպման։
Ավելի վաղ արտերկրում հանդես եկող ևս 10 ֆուտբոլիստ էր հրավիրվել Հայաստանի հավաքական։
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մարտի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի, իսկ մարտի 29-ին` Բելառուսի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Եղիշե Մելիքյան, ընկերական-հանդիպումներ, Հայաստանի-հավաքական, Տիգրան Ավանեսյան, Օրենբուրգ