Պաշտոնական. Նգոլո Կանտեն վերադարձավ եվրոպական ֆուտբոլ 📸
«Ալ Իթիհադի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն տեղափոխվել է «Ֆեներբահչե», տեղեկացնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
Ֆրանսիացի անվանի ֆուտբոլիստն անվճար է միացել Ստամբուլը ներկայացնող ակումբին։ «Ալ Իթիհադն» ու 34-ամյա կիսապաշտպանը խզել են գործող պայմանագիրը։
Կանտեն սաուդյան ակումբում հանդես էր գալիս 2023թ. հուլիսից, 105 խաղում խփել է 10 գոլ, կատարել 11 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Ալ Իթիհադ, Ն'գոլո Կանտե, տրանսֆերներ, Ֆեներբախչե