Պաշտոնական. «Տոտենհեմը» խոշոր գումարով ձեռք է բերել «Ատլետիկոյի» ֆուտբոլիստին 📸
«Տոտենհեմը» ձեռք է բերել Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոնոր Գալահերին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` «խթանները» 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնել են 40 միլիոն եվրոյով։
Անգլիացի կիսապաշտպանը մադրիդյան գրանդում հանդես էր գալիս 2024թ. օգոստոսից, 77 խաղում խփել է 7 գոլ, կատարել 7 ասիստ։
Գալահերն անգլիական ակումբներից խաղացել է նաև «Չելսիում», «Քրիսթալ Փելասում», «Վեսթ Բրոմվիչում», «Չարլթոնում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Transfermarkt, Ատլետիկո Մադրիդ, Կոնոր Գալահեր, Տոտենհեմ, տրանսֆերներWe are delighted to announce the signing of Conor Gallagher from Atletico Madrid, subject to international clearance ✍️
— Tottenham Hotspur (@SpursOfficial) January 14, 2026
🔗 https://t.co/jmiovICICt pic.twitter.com/NScayD72LZ