«Համբուրգի» 18-ամյա պաշտպանի` «կարիճ» տեսակի հարվածով խփած անզուգական գոլը 🎥
«Համբուրգի» 18-ամյա պաշտպանի` «կարիճ» տեսակի հարվածով խփած անզուգական գոլը 🎥
08/12/2025 - 15:19

Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Համբուրգը» համառ պայքարում 3:2 հաշվով հաղթել է «Վերդերին»։

«Դինոզավրերից» 75-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո «կարիճ» տեսակի հարվածով անզուգական գոլ է խփել Լուկա Վուշկովիչը` «Ֆոլկպարկշտադիոն» մարզադաշտի լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։

18-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարեվերջին էլ` 2024թ. դեկտեմբերի 28-ին, երբ վարձավճարով հանդես էր գալիս բելգիական «Վեսթերլոյում», շրջադարձ հարվածով անհավանական գոլ էր խփել «Բրյուգեի» դարպասը։

Խորվաթ պաշտպանը «Համբուրգում» նույնպես վարձավճարով է խաղում. նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Տոտենհեմին»։

«Համբուրգը» հաղթանակի շնորհիվ միավորների քանակը 15-ի է հասցրել` բարձրանալով 13-րդ տեղ։ «Վերդերը» 16 միավորով 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025