Իսպանացի անվանի մրցավարը կսպասրկի Հայաստան – Հունգարիա հանդիպումը
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրի Հայաստան – Հունգարիա հանդիպման մրցավարական անձնակազմը։
Գլխավոր մրցավար – Խոսե Մարիա Սանչես Մարտինես,
Եզրային մրցավարներ – Ռաուլ Կաբանյեռո, Ինիգո Պրիետո,
Տեսաօգնականներ – Կառլոս դե Սերո Գրանդե, Վալենտին Գոմես,
Չորրորդ մրցավար – Խուան Մարտինես Մունուեռա։
42-ամյա Սանչես Մարտինեսը կարիերայում 203 հանդիպում է սպասարկել Իսպանիայի Լա լիգայում, ցույց տվել 1103 դեղին, 45 կարմիր քարտ, նշանակել 59 11-մետրանոց։
Անվանի մրցավարը կարիերայում ամենաշատ հանդիպումները սպասարկել է Մադրիդի «Ռեալի» (40) և «Բարսելոնայի» (36) մասնակցությամբ։
Իսպանացի մրցավարը նախկինում արդեն երկու անգամ աշխատել է Հայաստանի հավաքականի մասնակցությամբ խաղերում։ Նա սպասարկել է Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա (2021թ. նոյեմբերի 11, 0:5) և Հայաստան – Թուրքիա (2023թ. մարտի 25, 1:2) հանդիպումները։
Սանչես Մարտինեսը Հունգարիայի մասնակցությամբ խաղում կաշխատի երկրորդ անգամ։ Առաջինը եղել է 2022թ. հունիսի 1-ին Գերմանիայի դեմ Ազգերի լիգայի խաղարկության խմբայի փուլի խաղում (1:1)։
Հայաստան – Հունգարիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին, մեկնարկը` ժամը 21:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բարսելոնա, Լա-լիգա, Խոսե Մարիա Սանչես Մարտինես, Հայաստան-հունգարիա, Հայաստանի-հավաքական, Հունգարիայի հավաքական, Մունդիալ-2026, Ռեալ Մադրիդ