Մեսիի անհավանական բենեֆիսը. «Ինտեր Մայամին» ջախջախիչ հաղթանակով քառորդ եզրափակիչում է🎥
ՄԼՍ-ի 1/8 եզրափակիչի շարքի երրորդ խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախել է «Նեշվիլին»։
Տանտերերից ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին` գրանցելով դուբլ ու երկու ասիստ։
Արգենտինացի հարձակվողը կարիերայում հատել է 400-րդ գոլային փոխանցման սահմանը։
Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից դուբլ է ձևակերպել նաև Տադեո Ալենդեն։
«Ինտեր Մայամին» դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Ցինցինատիի» դեմ։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին։
ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ-ի քառորդ եզրափակիչից դիմակայությունները բաղկացած կլինեն մեկ խաղից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am