Ֆլիկը ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»
2025/26 մրցաշրջանի ավարտին «Բարսելոնայում» մարզչական փոփոխություն կարող է տեղի ունենալ, հայտնում է ABC-ն։
Հանսի Ֆլիկը հոգնածության պատճառով ցանկանում է լքել պաշտոնը։ Նա այդ մասին սեպտեմբերից ակնարկում է իր օգնականներին` նշելով, որ ուզում է հանգստանալ։
Գերմանացի մասնագետը նաև հիասթափված է, որ «բլաուգրանայի» մի շարք ֆուտբոլիստներ բավարար կենտրոնացվածությամբ և նվիրվածությամբ չեն խաղում։
Բացի դա, 60-ամյա մարզիչը դժգոհ է կատալոնական ակումբի ղեկավարությունից։ Ըստ նրա` ղեկավարներն իրեն բավարար աջակցություն ցույց չեն տալիս։
«Բարսելոնան» Ֆլիկի գլխավորությամբ հանդես է գալիս 2024թ. հուլիսից, 74 խաղում տարել է 54 հաղթանակ, գրանցել 8 ոչ-ոքի, կրել 12 պարտություն, դարձել Իսպանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու Սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Հանս-Դիտեր Ֆլիկ