«Լիվերպուլն» ուշքի է գալիս` հաղթելով «Ասթոն Վիլային» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Ասթոն Վիլային»։
Մերսիսայդյան գրանդից մեկական գոլ են խփել Մոհամեդ Սալահն ու Ռայան Գրավենբերխը։
Արնե Սլոթի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի նախորդ չորս խաղերում պարտվել էր։
«Լիվերպուլը» 18 միավորով երրորդ տեղ է բարձրացել։ «Վիլան» 15 միավորով 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am