ՉԼ. ՊՍԺ-ն «քարուքանդ» արեց «Բայերին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 7:2 հաշվով ջախջախեց «Բայերին»։
Փարիզյան գրանդից դուբլ գրանցեց Դեզիրե Դուեն, մեկական գոլ խփեցին Վիլիամ Պաչոն, Խվիչա Կվարացխելիան, Նունու Մենդեշը, Ուսման Դեմբելեն ու Վիտինան։
Գերմանական ակումբից երկու անգամ աչքի ընկավ Ալեիշ Գարսիան։
Ակումբները նաև մեկական կարմիր քարտ ստացան. 31-րդ րոպեին «Բայերից» հեռացվեց Ռոբերտ Անդրիխը, 37-րդ րոպեին` փարիզյան գրանդից Իլյա Զաբառնին։
25-րդ րոպեին էլ «դեղագործներից» 11-մետրանոցից աչքի ընկնել չկարողացավ Ալեխանդրո Գրիմալդոն։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 9 միավորով առաջինն է, «Բայերը»` 2 միավորով 27-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հանդիպման գոլերը` քիչ անց