Մեսիի 60-րդ հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» խոշոր հաշվով հաղթանակը 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության վերջին խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 5:2 հաշվով հաղթել է «Նեշվելին»։
Հյուրերից հերթական տպավորիչ հանդիպումն է անցկացրել Լիոնել Մեսին` գրանցելով հեթ-տրիկ ու մեկ ասիստ։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 29 գոլով դարձել է կանոնավոր առաջնության լավագույն ռմբարկու։
Արգենտինացի հարձակվողը նաև 19 գոլային փոխանցում է կատարել ու լավագույն ասիստենտների պայքարում առաջին տեղը կիսել է «Սան Դիեգոյի» վինգեր Անդեր Դրեյերի։
«Ինտեր Մայամիից» մեկական գոլ էլ խփել են Բալտասար Ռոդրիգեսը և Տելասկո Սեգովիան։ «Նեշվիլից» աչքի են ընկել Սեմ Սարիջն ու Ջեյքոբ Շաֆելբուրգը։
Խավիրե Մասկերանոյի գլխավորած թիմը 65 միավորով արևմտյան գոտում զբաղեցրել է երրորդ տեղը և դուրս եկել փլեյ-օֆֆ։ «Ինտեր Մայամին» 1/8 եզրափակիչում կրկին կմրցի «Նեշվիլի» դեմ։
«Նեշվիլը» 54 միավորով պայքարն ավարտել է 6-րդ տեղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am