Պաշտոնական. ՖԻՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին
ՖԻՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 13 հազար շվեյցարական ֆրանկով, հայտնում է ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովի պաշտոնական կայքը։
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա խաղում (0:5) խախտումներ է արձանագրել` թիմային ոճ պատշաճ վարքագիծ, երկրպագուի` խաղադաշտ ներխուժում կամ նման փորձ, անվտանգության կանոնների խախտումներ, ճայթրուկների ու հրավառ այլ նյութերի կիրառում։
Հայաստան – Իռլանդիա (2:1) խաղում նույնպես նմանատիպ խախտումներ են եղել։
Նշվում է, որ ՖԻՖԱ-ի այդ որոշումը բողոքարկման ենթակա է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, Աշխարհի առաջնություն, Հայաստան-Իռլանդիա, Հայաստան-Պորտուգալիա, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Մունդիալ-2026, ՖԻՖԱ