Լիգա 1-ում հնգիշխանություն է հաստատվել 🎥📸
Լիգա 1-ում հնգիշխանություն է հաստատվել 🎥📸
27/09/2025 - 12:07

Ֆրանսիայի Լիգա 1-ի 6-րդ տուրի առաջին խաղում «Մարսելը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ստրասբուրգի» նկատմամբ։

Տանտերերից Գեմիսոնգի Ուատարան 49-րդ րոպեին բացել է հաշիվը, իսկ պրովանսյան ակումբից պատասխան գոլը 78-րդ րոպեին խփել է Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։

«Մարսելի» հաղթական գոլը 90+1-ին խփել է պանամացի պաշտպան Մայքլ Մուրիլիոն։

Ռոբերտո Դե Ձերբիի գլխավորած թիմը 12 միավոր է վաստակել ու գլխավորել մրցաշարային աղյուսակը։

Լիգա 1-ում այժմ ևս չորս ակումբ այժմ 12 միավոր ունի։ Երկրորդից 5-րդ տեղերը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում են համապատասխանաբար «Մոնակոն», ՊՍԺ-ն, «Լիոնը» և հենց «Ստրասբուրգը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025