Գավին բավական երկար ժամանակով շարքից դուրս է մնացել
«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին մենիսկի վնասվածքի պատճառով կբացակայի 4-5 ամիս, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերի 23-ին ենթարկվել է արթրոսկոպիայի՝ միջային մենիսկի վնասվածքը վերականգնելու նպատակով։ Վիրահատության ընթացքում մենիսկը բժիշկները կարել են՝ այն պահպանելու համար։
Գավին 2023թ. նոյեմբերին ստացած ծնկի խաչաձև կապաբների վնասվածքի պատճառով բաց էր թողել գրեթե մեկ տարի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գավի