Իվուի ասիստն օգնել է «Ռուբինին» գոլառատ ոչ-ոքի գրանցել Սևիկիյանի «Ակրոնի» դեմ խաղում 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ռուբինը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (2:2) է գրանցել «Ակրոնի» դեմ խաղում։
Հյուրերի կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, որը 54-րդ րոպեին ասիստ է կատարել Միրլինդ Դակուին։ Ալբանացի ֆուտբոլիստն էլ գեղեցիկ հարվածով կրճատել է հաշիվը։
Իվուն Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 9 խաղում արդեն երրորդ ասիստն է գրանցում։ Նախորդ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը ոչ մի արդյունավետ փոխանցում չէր կատարել։
«Ակրոնի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի մեկ այլ կիսապաշտպան, թիմի նորեկ Էդգար Սևիկյանը։
«Ռուբինը» 15 միավորով 5-րդն է, «Ակրոնը»` 7 միավորով 14-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am