Ըմբշամարտի ԱԱ. Խաչատրյանը պարտվեց երկրորդ սփոփիչ գոտեմարտում
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջոնւթյունում Գոռ Խաչատրյանը (72կգ) ավարտեց մրցելույթը։
19-ամյա ըմբիշը երկրորդ սփոփիչ գոտեմարտում 0:9 հաշվով պարտվեց Ասիայի գործող չեմպիոն, իրանցի Սեյեդ Սոհրեբիին։ Գոտեմարտն ավարտվեց նախատեսվածից շուտ։
Հայ ըմբիշն առաջին սփոփիչ գոտեմարտում գոտեմարտում 6:1 հաշվով հաղթել էր ամերիկացի Ալեխանդրո Սանչոյին։
Խաչատրյանը պայքարն սկսել էր սեպտեմբերի 19-ին։ Նա 1/16 եզրափակիչում 8:0 հաշվով ջախջախել էր հոնդուրասցի Լուիս Բարիոսին, սակայն հաջորդ գոտեմարտում 0:5 հաշվով պարտվեց Ֆրանսիան ներկայացնող եգիպտոսցի Իբրահիմ Ղանեմին։
Հետագայում 2023թ. չեմպիոն, 2024թ. փոխչեմպիոն, Եվրոպայի գործող ոսկե մեդալակիր Ղանեմը հասավ եզրափակիչ` հնարավորություն տալով Խաչատրյանին մնալ մեդալային պայքարում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գոռ Խաչատրյան, Ըմբշամարտի ԱԱ