Ըմբշամարտի ԱԱ. Վիգեն Նազարյանը հաղթեց առաջին մրցակցին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վիգեն Նազարյանը (87կգ) հաղթել է առաջին մրցակցին։
Նազարյանի ու Նորվեգիան ներկայացնող Էկսաուս Մակուբուի դեմ գոտեմարտում գրանցվել է 1:1 հաշիվը. հաղթանակը շնորհվել է հայ ըմբիշին` միավորն առաջինը վաստակելու համար։
1/8 եզրափակիչում Նազարյանի մրցակիցը կլինի մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն Իսլամ Եվլոևը (Ղազախստան)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտի ԱԱ, Վիգեն Նազարյան