Ֆաթին «Մոնակոյում» նորամուտի խաղում գոլ է խփել 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Մոնակոն» մրցակցի դաշտում 1:4 հաշվով պարտվել է «Բրյուգեին»։
Մոնեգասկյան ակումբի միակ գոլը խփել է թիմի նորեկ Անսու Ֆաթին, որն առաջին հանդիպումն էր անցկացնում նոր թիմում։
22-ամյա վինգերն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է վարձավճարով միացել «Մոնակոյին». նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բարսելոնային»։
Ֆաթին պաշտոնական խաղերում նախորդ գոլը խփել էր գրեթե 2 տարի առաջ` «Բրայթոնում» վարձավճարով հանդես գալու ժամանակ 2023թ. նոյեմբերի 9-ին Եվրոպա լիգայում գրավելով «Այաքսի» դարպասը։
Դրանից հետո իսպանացի ֆուտբոլիստը 679 օր չէր կարողացել գոլ խփել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am