Ըմբշամարտի ԱԱ. Պայքարը կսկսի Արթուր Ալեքսանյանն ու Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարը կսկսի Հայաստանի երեք ներկայացուցիչ` Հրաչյա Պողոսյանը (60կգ), Գոռ Խաչատրյանը (72կգ) և Արթուր Ալեքսանյանը (97կգ)։
Հայտնի են նրանց առաջին մրցակիցները.
- Հրաչյա Պողոսյան – Վլադիսլավ Կուզկո (Ուկրաինա) (1/16 եզրափակիչ)
- Գոռ Խաչատրյան – Լուիս Բարիոս (Հոնդուրաս) (1/16 եզրափակիչ)
- Արթուր Ալեքսանյան – Աբդուլ Կադիր Չեբի (Թուրքիա)/Զեգանգ Վանգ (Չինաստան) (1/8 եզրափակիչ)
Սեպտեմբերի 19-ին ոսկե մեդալի համար կպայքարի Մալխաս Ամոյանը (77կգ), որի մրցակիցը կլինի Օլիմպիական գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսական։
Նախնական գոտեմարտերը Երևանի ժամանակով կմեկնարկեն 12:30-ին, իսկ մեդալային պայքարը կսկսվի ժամը 20:00-ից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Ալեքսանյան, Գոռ Խաչատրյան, Ըմբշամարտի ԱԱ, Հրաչյա Պողոսյան։