34-ամյա Ռոնալդուն չի դադարում փայլել?
Իտալիայում վերսկսվել է Ա սերիան։ Ընթանում է 18-րդ տուրը, որի շրջանակում «Յուվենտուսը» 4։0 հաշվով ջախջախեց մրցաշրջանի բացահայտումներից «Կալյարիին»։
Խաղի հերոս դարձավ 34-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ հեթ-տրիկի և գոլային փոխանցման հեղինակ, մեկ գնդակ էլ գրանցվեց Գոնսալո Իգուայինի անվան դիմաց։ Ռոնալդուն իր գոլերի քանակը հասցրեց 13-ի և ռմբարկուների պայքարում դուրս եկավ 2-րդ հորիզոնական։
«Յուվետնուսը» վաստակեց 45 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Կալյարին» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը՝ 29 միավորով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։
# Ա-սերիա, Կալյարի, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս