Կոուտինիոն «Վասկոյի» կազմում 100-րդ խաղում տուգանայինից հիասքանչ գոլ է խփել 🎥

Կոուտինիոն «Վասկոյի» կազմում 100-րդ խաղում տուգանայինից հիասքանչ գոլ է խփել 🎥

15/09/2025 - 12:27

Բրազիլիայի Ա սերիայի 23-րդ տուրում «Վասկո դա Գաման» սեփական դաշտում գոլառատ ոչ-ոքի` 2:2 է գրանցել «Սեարայի» դեմ խաղում։

12-րդ րոպեին «Վասկոյից» տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով գոլ է խփել «Բարսելոնայի» ու «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն` բացելով հաշիվը։

Անվանի ֆուտբոլիստը «Վասկոյի» կազմում հոբելյանական 100-րդ հանդիպումն էր անցկացնում։ Այդ ընթացքում նա 19 գոլ ու 7 ասիստ է գրանցել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025