Դավիդյանը գոլ է խփել Սիմոնյանի ասիստից հետո 🎥
Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի 10-րդ տուրում «Ռոտորը» Վոլգոգրադում 3:0 հաշվով հաղթել է ԿԱՄԱԶ-ին։
Տանտերերից 34-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը։
27-ամյա ֆուտբոլիստը եզրափակել է Հայաստանի հավաքականում հանդես եկած մեկ այլ ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանի ասիստը։
«Ռոտորը» 20 միավորով երրորդ տեղում է, ԿԱՄԱԶ-ը` 18 միավորով 5-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am