Հոլանդը Մոլդովայի դարպասապահին ասել է, թե ինչու են այդքան շատ գոլ խփել
Մոլդովայի ազգային հավաքականի դարպասապահ Քրիստիան Ավրամը TV2-ի հետ զրույցում նշել է, որ Նորվեգիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի խաղից (1:11) հետո խոսել է մրցակցի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։
– Զրուցել եմ Էրլինգի հետ ու նա ասել է, որ բաց թողած գոլերում իմ մեղքը չկա։ Մրցակիցը շարունակել է գոլեր խփել` գնդակների ավելի լավ հարաբերակցություն ունենալու համար։ Ես հասկանում եմ նրան. դա խաղի մի մասն է։ Նա ցանկանում էր պայքարել։
– Երբևէ 11 գոլ բաց թողե՞լ էիք։
– Կատակո՞ւմ եք։ Իհարկե, սա առաջին դեպքն էր։
– Ի՞նչ զգացողություններ ունեք։
– Նայեք ինձ, ի՞նչ կարող եմ ավելացնել։ Չեմ մահանա միանշանակ, պետք է ուժեղ լինեմ։ Մի քանի օրից ևս մեկ խաղ ունեմ, բայց 11 գոլը չափազանց շատ է։
Մոլդովայի դեմ խաղում Հոլանդը պենտա-տրիկ է գրանցել` աչքի ընկնելով 5 անգամ։
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարում հավաքականների հավասար միավորների դեպքում առաջինը հաշվի է առնելու խփած ու բաց թողած գոլերի հարաբերակցությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Էրլինգ Հալանդ, Մոլդովայի հավաքական, Մունդիալ-2026, Նորվեգիայի հավաքական, Քրիստիան Ավրամ